Անգլիայի Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Չելսին» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
Լոնդոնյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Տրևո Չալոբան, Մեյսոն Մաունթը և Կայ Հավերցը։ Տանտերերի միակ գոլը խփեց ֆինն հարձակվող Տեմո Պուկին։
«Ազնվականները» վաստակեցին 56 միավոր և զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։ «Նորվիչը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։