«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱՊԼ-ի 28-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ մեկնել էր Պորտուգալիա։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, չնայած այն հանգամանքին՝ որ Ռոնալդուն մեկնել է առանց ակումբի ղեկավարության թույլտվությունը ստանալու, վերջինս կխուսափի որևէ տեսակի պատժից, քանի որ վնասվածք է ունեցել և չէր կարող մասնակցել հանդիպմանը։
37-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։