Լոնդոնի «Չելսիի» տիտղոսային հովանավոր Three-ն ակումբից պահանջել է անհապաղ մարզաշապիկների վրայից հեռացնել իր լոգոն։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Մեթ Լոութոնը, ԱՊԼ-ի շրջանակում կայանալիք «Նորվիչի» դեմ հանդիպման համար «Չելսին» պատվիրել է 20 նոր մարզաշապիկ, որոնց վրա չի լինի տիտղոսային հովանավորի լոգոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան գրանդը չի կարողանում վաճառել առաջիկա տնային հանդիպման տոմսերը, քանի որ սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ։