«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուրտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու մասին։
«Շատ մասնագետներ են աշխատել փարիզյան ակումբում։ Նրանք կարողացել են նվաճել երկրի չեմպիոնությունը, սակայն անհաջողության են մատնվել։ Յուրաքանչյուր տարի խոսում են ակումբի այս կամ այն տաղանդի մասին, բայց միշտ ՊՍԺ-ն կարևոր փուլում ձախողվում է։
Հաշվի առնելով բոլոր մրցաշրջաններում կրկնվող պատկերը՝ հասկանում ենք, որ Պոչետինոն այս ամենի միակ մեղավորը չէ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։