Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Կարիմը երկրորդ խաղակեսի ընթացքում հեթ-տրիկի հեղինակ դարձավ և «Ռեալին» դուրս բերեց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։
Քվեարկության արդյունքներով ֆուտբոլիստն առաջ է անցել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց, Միլանի «Ինտերի» սլովակ պաշտպան Սկրինյարից և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյից։