Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ հանդիպումից հետո «Արքայական ակումբի» հարձակվող Կարիմ Բենզեման մոտ 15 րոպե առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի հավաքականում իր խաղընկեր Կիլիան Մբապեի հետ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, զրույցին միացել է նաև Մբապեի մայրը։ Հիշեցնենք, որ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսպանական գրանդը։
Երեկվա խաղում խփված չորս գոլերից երեքի հեղինակը դարձավ Բենզեման, իսկ ֆրանսիական ակումբի կազմում աչքի ընկավ Մբապեն։