ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել, որով «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջատարներից մեկն է։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի հավաքականին նախկին ավագը Եվրոպա Լիգայի մրցաշարում մասնակցել է 55 հանդիպման և այդ ցուցանիշով նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի բոլոր ֆուտբոլիստների մեջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Հենրիխից ընդամենը երկու հանդիպում ավելի է անցկացրել ուկրաինացի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան, որը գլխավորում է ցուցակը։