Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Պեդրինյոն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես գիտենք, ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն թույլատրել են Ուկրաինայում հանդես եկող ֆուտբոլիստներին տեղափոխվել այլ երկրների ակումբներ՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ինչպես տեղեկացնում է Gazeta Esportiva-ն, բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Վուլվերհեմփթոնը»։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «հանքափորների» հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 միլիոն եվրո։