«Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ վերջին հանդիպման ժամանակ փոքր կոնֆլիկտ է տեղի ունեցել Լիոնել Մեսսիի և Մարկո Վերատիի միջև։
Դրվագներից մեկում Մեսսին բղավել է իտալացի կիսապաշտպանի վրա. Լիոնելին դուր չեկավ, որ Մարկոն անտեսեց իրեն ու փոխանցում չկատարեց՝ ընտրելով ավելի բարդ որոշում։
Նաև The Athletic-ի լրագրողները նկատել են այն փաստը, որ մինչ խաղադաշտ մտնելը Մեսսին կանգնած էր միայնակ՝ հենված պատին, երբ մյուս խաղացողները ակտիվորեն զրուցում էին միմյանց հետ։
Ըստ աղբյուրի՝ Լեոն ակնհայտորեն անհարմար է զգում ՊՍԺ-ում, ինչն արդեն բազմիցս նշվել է։