«Չելսին» չի կարողանա լիարժեք աշխատանք տանել տրանսֆերային շուկայում՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։
The Times-ի լրագրող Մարտին Զիգլերը հայտնում է, որ ակումբին արգելված է ֆուտբոլիստների տրանսֆերներ կատարել և երկարաձգել նրանց հետ պայմանագրերը։
Միաժամանակ «Չելսին» կարող է վճարել իր բոլոր աշխատակիցների՝ ներառյալ խաղացողների ու մարզիչների աշխատավարձը։
Նշենք, որ ակումբը կկարողանա խաղեր անցկացնել ու վճարել ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերը, սակայն «Չելսիի» վրա արգելք է դրվել տոմսեր և ատրինուտիկա վաճառելու մասով: Խաղերին կկարողանան այցելել միայն նրանք, ովքեր արդեն իսկ աբոնեմենտ են գնել: