ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցրել՝ շրջանցելով թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։
Երեկ՝ մարտի 9-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» — ՊՍԺ պատասխան խաղի 39-րդ րոպեին Մբապեն բացեց խաղի հաշիվը (3-1)։
Կիլիանի համար սա փարիզցիների կազմում 157-րդ գոլն է՝ մեկով ավելի Իբրայից (156):
ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին 200 գոլով շարունակում է մնալ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: