ՊՍԺ-ն դիտարկում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու տարբերակը:
Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, ինչպես նաև գերմանական Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն կապի մեջ են Լևանդովսկու գործակալի հետ։ Փարիզցիներն այս ամառ կարող են ձեռք բերել «Բավարիայի» հարձակվողին:
Հիշեցնենք, որ Լևանդովսկու պայմանագիրը գերմանական գրանդի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել համագործակցության երկարաձգման շուրջ։