Գանայի Նոր Հայրենասիրական կուսակցության տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Բեռնար Անտուի Բոասիակոն հայտնել է, որ հետաքրքրված է լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու հարցում։
Ավելի վաղ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։
«Ես ուզում եմ գնալ և գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Դա ինձ հետաքրքրում է։ Ակումբները ձեռք են բերում ոչ թե ֆուտբոլիստները, այլ գործարարները։ Ես նաև գործարար եմ։ Ես ոսկի եմ արդյունահանում։
Ցանկանում եմ մասնակցել աճուրդին։ Եթե ես դառնամ սեփականատեր, ապա կփորձեմ գնել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացող Վինիսիուսին և վաճառել Ռոմելու Լուկակուին։ Ես կբանակցեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որպեսզի տեսնեմ՝ կարո՞ղ եմ գնել Կրիշտիանու Ռոնալդուին: Ես կդիտարկեի նաև Լիոնել Մեսսիի տարբերակը»,- մեջբերում է գործարարին The Sun-ը։