Բրիտանացի միլիարդատեր Նիկ Քենդին այս շաբաթ 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի առաջարկ կանի Ռոման Աբրամովիչին «Չելսիի» համար, հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը նշում է, որ առաջարկը կներառի 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման ծրագիրը:
Բրիտանացի միլարդատերը ներկայումս բանակցություններ է վարում մի շարք ամերիկացի ներդրողների հետ՝ ակումբը գնելու համար կոնսորցիում ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Աբրամովիչը նախատեսում է «Չելսիի» վաճառքից առնվազն 3 միլիարդ ֆունտ վաստակել։ Ռուս գործարարը ակումբը գնել է 2003 թվականին 140 միլիոն ֆունտով: