Անգլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Արքայական ակումբի կողմից ՊՍԺ-ի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից (2-3, ընդհանուր հաշիվ).
«Ամեն տարի նույն բանն է տեղի ունենում, ամեն տարի ՊՍԺ-ն տարբեր մարզիչ ունի։ Մի երկու շաբաթ առաջ ասացի, որ նրանք չեն հաղթի Չեմպիոնների լիգան։
Մարդիկ տարվում են ու ասում. «Տեսեք այս բոլոր խաղացողներին, նրանք հաղթելու են Չեմպիոնների լիգան»: Դա գրեթե անհնար է անել»,- Օուենի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Մադրիդի «Ռեալը» ընդհանուր հաշվով հաղթեց ՊՍԺ-ին. Առաջին խաղում, որը կայացել է Փարիզում, Պոչետինոյի սաները հաղթել են նվազագույն 1։0 հաշվով։ Երեկ՝ մարտի 9-ին կայացած պատասխան խաղում «սերուցքայինները» կամային հաղթանակ տարան 3-1 հաշվով։