ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին 15 տարվա ընթացքում առաջին անգամ գոլ չի խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը։
Փարիզցիները ընդհանուր հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3) և դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, Մեսսին չկարողացավ առանձնանալ այս հանդիպումներում։
Վերջին անգամ արգենտինացին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գոլ չի խփել 2006/07 մրցաշրջանում։
Այն ժամանակ «Բարսելոնան» 1/8 եզրափակիչում ընդհանուր հաշվով պարտվել է «Լիվերպուլին» (1-2, 1-0):