ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ևս մեկ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում։ Մբապեն կրկին գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը (1-3):
Այս գոլն արդեն 33-րդն էր Չեմպիոնների լիգայում աշխարհի չեմպիոնի համար։ Այս ցուցանիշով Կիլիանը շրջանցել է «Մոնակոյի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեին (32)։
Նա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Ֆրանսիացի խաղացողներից ավելի շատ, քան Կիլիան Մբապեն, ՉԼ-ում գոլ են խփել միայն «Արսենալի» և «Բարսայի» նախկին հարձակվող Թիերի Անրին (51), ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման (76):