Մաուրիսիո Պոչետինոյին վրդովեցրել է Չեմպիոնների լիգայի «Ռեալ» — «ՊՍԺ» (3-1) հանդիպման մրցավարությունը։
61-րդ րոպեին Կարիմ Բենզեման դարպասի մոտ պրեսինգի ենթարկեց ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային և ստիպեց նրան գնդակը դուրս հանել դեպի Վինիսիուսը։ Նա փոխանցում կատարեց Բենզեմային, որից հետո Կարիմը գոլ խփեց դատարկ դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։
Մրցավար Դենի Մակկելին համարեց, որ Բենզեման այս դրվագում կանոնները չի խախտել, և հաշվեց գոլը։
«Դա խայտառակություն, է Դոննարումմայի նկատմամբ խախտում կար: Նման կոպիտ սխալի մասին հնարավոր չէ լռել։ Անհնար է, որ դա տեղի ունենա 2022 թվականին»,- մեջբերում է փարիզցիների մարզչին RMC Sport-ը։