VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նորավանքի» հետ։
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա ասուլիսի ընթացքում իր տպավորություններով կիսվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։
«Առաջին խաղակեսում ստեղծեցինք գոլային պահեր՝ կարողանալով բացել հաշիվը։ Կարելի է ասել, ամեն ինչ նորմալ էր ընթանում։ Երկրորդ կեսում ամբողջությամբ հակառակ պատկերն էր։ Նույնիսկ գնդակն էինք զիջել մրցակցին, ինչը մինչ օրս չէր եղել։
Կարող եմ ասել, որ այսքան ժամանակվա ընթացքում մեր ամենավատ խաղակեսն էր։ Երկրորդ կեսում մրցակիցը կարողացավ օգտվել մեր ցուցադրած վատ խաղից և հավասարեցնել հաշիվը։ Գրանցված ոչ-ոքին իմ կարծիքով տրամաբանական արդյունք է»։