Չավին հայտարարել է «Բարսելոնայի» քաջածանոթ ոճը վերակենդանացնելու մտադրության մասին.
«Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք մեր խաղային մոդելին: «Բարսելոնան» հիանալի ոճ ուներ. Այն մասամբ կորել է, և մենք նրա վերածննդի ճանապարհին ենք։ «Նապոլիի» դեմ հանդիպումը լակմուսի թուղթ է, որը ցույց կտա, թե որտեղ ենք մենք։
Առաջին խաղում մենք լավ խաղացինք, բայց պետք է նույնը կրկնենք նաև պատասխան խաղում: Եթե մենք հանդես գանք մեր մակարդակով, ապա լավ հնարավորություն կունենանք ավելի առաջ գնալու։ Շատ ծանր խաղ եմ ակնկալում»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Եվրոպայի լիգայի «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր, ժամը 23:55-ին: