Marca-ի հետազոտության համաձայն՝ ֆուտբոլիստները, որոնց պահեստայինների նստարանից խաղաժամանակ է տվել Կարլո Անչելոտին, խաղադաշտում անցկացրել են 1785 րոպե, ինչը կազմում է ընդհանուր խաղաժամանակի միայն 7,2%-ը (24750 րոպե):
Միայն «Օսասունան» է այս մրցաշրջանում Լա լիգայում ավելի քիչ փոխարինողներ օգտագործել, քան «Ռեալը»:
«Օսասունայի» ցուցանիշը կազմում է 6,3%, ամենացածրն առաջնությունում: Առաջատարը «Սևիլիան» է, որը շատ է դիմում փոխարինումների (11.2%), նրան հաջորդում են «Կադիսը» (11.1%) և «Ատլետիկոն» (10.7):
«Բարսելոնան» 8,2 տոկոսով չորրորդն է:
Ռեալի երկրպագուները դժգոհել էին Անչելոտիից, որ քիչ խաղաժամանակ է տալիս պահեստային նստարանին գտնվող ֆուտբոլիստներին և հազվադեպ է դիմում ռոտացիայի: