ՀՊԼ 19-րդ տուրում «Արարատը» Չարենցավանում ընդունել է «Նոային» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Խաղի հաշիվը բացվել է միայն 46-րդ րոպեին. «Նոայի» կազմում Օլիվեյրան է գրավել մրցակցի դարպասն ու առաջ մղել իր թիմին:
«Արարատի» կազմում պատասխան գնդակը հեղինակել է Էդգար Մալաքյանը՝ 76-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը և փրկելով իր թիմին պարտությունից:
Այս հանդիպումից հետո «Արարատը» իր միավորների թիվը հասցրել է 31-ի և շարունակում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Նոան» 23 միավորով գտնվում է 4-րդ տեղում: