«Նոան» այսօր իր հոբելյանական 100-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի Պրեմիեր լիգայում:
«Այս ընթացքում տոնել ենք 38 հաղթանակ, 25 խաղում հաշիվը ավարտվել է ոչ-ոքի, կրել ենք 36 պարտություն, դարձել ենք 119 գոլի հեղինակ և բաց ենք թողել 120 գնդակ»,- ասվում է «Նոայի» տարածած հաղորդագրության մեջ:
Թիմը 19-րդ տուրի շրջանակում Չարենցավանում մրցում է «Արարատի» հետ. առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը դեռ չի բացվել: