«Մանչեսթեր Յունայթդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հիասթափված է «Մանչեսթեր Յունայթեդի» ցածր խաղամակարդակով «Ատլետիկոյի» դեմ խաղի 1-ին խաղակեսում։
«Չգիտեմ՝ արդյո՞ք ես փրկեցի հանդիպումը, բայց առաջին խաղակեսից հետո թվում էր, թե խաղը կարող է միայն ավելի լավանալ, որովհետև դրանից վատ չէր կարող լինել։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ, թե ինչ խաղացինք առաջին խաղակեսում։ Խաղացինք առանց մեր նկատմամբ հավատի, առանց ագրեսիայի, դրա համար էլ խնդիրներ ունեինք։
Մենք ավելի լավ խաղացինք երկրորդ կեսում, ավելի շատ գնդակ ունեինք այն հատվածներում, որտեղ դա անհրաժեշտ էր, և մենք կարող էինք հաղթել, եթե ունենայինք 10 րոպե ավել ժամանակ:
Բայց միիևնույն է, ես ուղղակի հիասթափված էի մեր խաղից ընդմիջումից առաջ։ Չափազանց զգույշ էինք ու ռիսկի չէինք դիմում: Խաղում էինք միայն սեփական կիսադաշտում, իսկ այնպիսի մրցակցի դեմ, ինչպիսին «Ատլետիկոն» է, այդպիսի գործելաոճը խնդիրներ է առաջացնում։
Պատասխան հանդիպումը տարբեր է լինելու, մենք խաղալու ենք 75000 երկրպագուների առջև ու ավելի վստահ կգործենք»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը BT Sport-ի եթերում։
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 էր ավարտել հանդիպումը «Ատլետիկոյի» հետ: