«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել Instagram-ում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա խաղից հետո ու խոսել Իսպանիա վերադառնալու մասին.
«Միշտ հաճելի է վերադառնալ Մադրիդ՝ աշխարհի այն քիչ քաղաքներից, որը ես սովորել եմ անվանել «տուն»: Հիանալի էմոցիաներ, ֆուտբոլիստներ և խաղ՝ սա Չեմպիոնների լիգան է: Բոլոր ակումբային մրցաշարերի մայրը:
Հիմա մենք հնարավորություն ունենք փակելու այս հարցը մեր մարզադաշտում, բոլորին ցույց կտանք, թե ինչու է «Օլդ Թրաֆորդը» միշտ եղել ու կմնա «Երազանքների Թատրոն»:
Եվ վերջում, շնորհակալություն մեր հիանալի երկրպագուներին: Ձեր ներկայությունը մեզ ուժեղ է դարձնում, և միասին մենք կգնանք առաջ: Առա՜ջ, «Սատանաներ»,- գրել է Ռոնալդուն:
Հիշեցնենք՝ «Ատլետիկո»-ՄՅՈՒ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
View this post on Instagram