«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», կարող է տեղափոխվել Իտալիա։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։
Ըստ աղբյուրի՝ այդկերպ «ներաձուրիների» ղեկավարները կարող են լրացնել Լաուտարո Մարտինեսի և Ալեքսիս Սանչեսի բացը, որոնք կարող են հեռանալ առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո։
Մարսիալից բացի, «Ինտերը» հետաքրքրված է նաև «Լիլլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով։