Փետրվարի 19-ին «Չելսին» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի խաղում հաղթել է «Քրիսթալ Փելասին» (1-0):
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խաղի ընթացքում ընդամենը յոթ հպում է կատարել գնդակին, որոնցից մեկը՝ մեկնարկային սուլիչի ժամանակ: Բելգիացին մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Ըստ Opta-ի, սա Պրեմիեր լիգայի խաղում ամենաքիչ հպումն է գնդակին խաղացողի համար, ով խաղացել է ամբողջ 90 րոպեն։ Նման տվյալները սկսել են հավաքագրվել 2003/04 մրցաշրջանից:
2021 թվականի ամռանը 113 միլիոն եվրոյով գնված Լուկակուն ակումբի կազմում իր վերջին ութ խաղերում միայն մեկ գոլ է խփել: