«Չելսիի» և «Լիլի» նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի թիմերի հանդիպումից առաջ խոսել է Ֆրանսիայում հանդես գալու իր փորձի մասին։
«Առաջնության մակարդակը շատ ավելի բարձր էր, քան ես սպասում էի: Այդ ժամանակից ի վեր լիգան չի դադարում զարգանալ։ Պրեմիեր լիգան ավելի լավն է, բայց Լիգա 1-ն իր ներուժով հավասար է Լա Լիգային, Բունդեսլիգային, Սերիա Ա-ին:
Ժամանակին ես շատ տպավորված էի այնպիսի երիտասարդ պաշտպանների որակներով, ինչպիսիք են Լուկա Դինն ու Կուրտ Զուման: Պրեմիեր լիգայում ծանոթներիս ասացի. «Պետք է ձեռք բերեք նրանց, նրանք արդեն շատ լավն են»: Իմ կարծիքով Լիգա 1-ը ֆիզիկական պայքարի առումով մոտ է Պրեմիեր լիգային։
Եթե պաշտպանը լավ է գործում Ֆրանսիայում, ապա պատճառ չկա, որ նա նույնը չանի Անգլիայում: Ահա թե ինչու Պրեմիեր լիգայի այդքան շատ ակումբներ հետաքրքրված են Սվեն Բոտմանով. քչերն են կասկածում նրա հարմարվելու կարողության մեջ»,- Քոուլի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: