Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ «Լիվերպուլը» մտադիր է միանալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին։
Sport.es հրատարակությունը հայտնում է, որ մերսիսայդցիների ղեկավարները հրաժարվել են այս մտքից և չեն պայքարի ֆրանսիացի հարձակվողի համար։
Այժմ Մբապեի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։
Օրերս «սերուցքայինները» վերջնագիր էին ներկայացրել ֆրանսիացուն. եթե հարձակվողն այս ամառ չտեղափոխվի իրենց ակումբ, ապա նրանք կհրաժարվեն նրա տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից։