ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր ներկայիս ակումբը:
Արգենտինացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու համար ամռանը լուրջ պայքար է սպասվում, հայտնում է Daily Mail-ը։
Մադրիդի «Ռեալը» միացել է Պոչետինոյի համար պայքարին։ Մրցաշրջանի ավարտից հետո «սերուցքայինների» ղեկավարությունը հնարավոր է հեռացնի Կարլո Անչելոտիին։
Մադրիդցիները Պոչետինոյի համար կմրցակցեն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի համար Պոչետինոն Ռալֆ Ռանգնիկին փոխարինելու գլխավոր թեկնածուն է։