Անտոնիո Կասանոն հիասթափված է «Ռոմայի» այս մրցաշրջանի արդյունքներից, նշելով, որ Ժոզե Մոուրինյուն էլ ավելի վատ արդյունքներ է ցույց տալիս, քան «Տոտենհեմի» հետ։
«Ռոման» շատ վատ է գործում, ուղղակի աղետալի: Ես սիրում եմ այս թիմը և չեմ կարծում, որ երկրպագուները գոհ են այս մրցաշրջանից:
Նորվեգիայում «Բոդո-Գլիմտի» դեմ 1-6 հաշվով պարտությունից հետո թիմը շատ վատ է խաղում։ «Ռոման» շաբաթ օրը նույնպես կարող էր պարտվել «Վերոնային»: Դա իրավիճակ է, որն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։
Թիմը վտանգում է հայտնվել լավագույն յոթնյակից դուրս: Մոուրինյուն Հռոմում ավելի վատ է աշխատում, քան «Տոտենհեմում», նաև լրատվամիջոցների առումով, որտեղ նա միշտ եղել է առաջին համարը»,- ասել է Կասանոն Bobo TV-ին տված հարցազրույցում: