«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը հայտնվել է «Ռոմայի» տրանսֆերային ցուցակում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա նիդեռլանդացու հետ պայմանագիր կնքելու համար հռոմեական ակումբը նախատեսում է վաճառել Ալեսանդրո Ֆլորենցիին։
Դեստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մոնակոն» և «Այաքսը»:
2021/22 մրցաշրջանում Սերժինյոն մասնակցել է Լա լիգայի 15 հանդիպման՝ դրանցում կատարելով 3 գոլային փոխանցում։