Բրիտանական The Mirror եւ The Daily Star հրատարակությունները հայտնել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի պատճառով Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Ուեմբլի հնարավոր տեղափոխության մասին։
Երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնիշխանությունը:
Սպասվում է, որ այսօր՝ փետրվարի 22-ին, Մեծ Բրիտանիան կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված վերը նշված հրամանագրի հետ։
Նշվում է, որ ՈՒԵՖԱ-ն ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին, որպեսզի անհրաժեշտության դեպքում մշակի արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր։
Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգում՝ «Գազպրոմ Արենա» մարզադաշտում, նշանակված է մայիսի 28-ին։