Սերխիո Ռամոսը Մադրիդի «Ռեալից» Ժերար Պիկեի մակարդակի աշխատավարձ է խնդրել, գրում է իսպանական Diario Sport-ը:
35-ամյա իսպանացին, ով ամռանը Մադրիդում 16 տարի անցկացնելուց հետո անվճար տրանսֆերով միացավ «Պարի Սեն Ժերմենին», որպես փաստարկ օգտագործել է «Բարսելոնայի» պաշտպանի աշխատավարձը՝ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարելիս:
«Պիկեն այնքան շատ բան է ստանում, ես նույնն եմ ուզում կամ ավելին»,- Ռամոսը փորձել է ճնշում գործադրել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վրա։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պիկեն կատալոնական ակումբում տարեկան 28 միլիոն եվրո է վաստակում հարկերը միասին։ Դրանից հետո ֆուտբոլիստը հրապարակել է իր աշխատավարձը, տեղադրել է 2,3 միլիոն եվրոյի կտրոն՝ դա վճարումների 50 տոկոսն է եղել: ։
Երբ Սերխիոն իմացել է, որ Պիկեն երկար տարիներ իրենից ավելին է ստացել, նա նույնիսկ խնդրել այդ տեղեկատվության հաստատումը Բարսելոնայից։ Նրան ակումբում հասկացրել են, որ այդպես է։