Մադրիդի «Ատլետիկոյից» «Յուվենտուսում» վարձավճարով հանդես եկող հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնա» ձախողված տեղափոխությունը։
«Հիմա դա նշանակություն չունի։ Ես զրուցել եմ Ալեգրիի հետ, նա ինձ ասաց, որ Վլահովիչի գալն ինձ կօգնի։ Եվ այդպես էլ եղավ։ Ես երջանիկ եմ Յուվենտուսում. Եթե դա ինձնից կախված լիներ, ես ընդմիշտ կմնայի այստեղ»,- թվիթերում Մորատայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մորատան կարող է վարձավճարով տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 33 խաղում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: