«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Գրիմալդոն համարվում է կատալոնական ակումբի սան։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարները Գրիմալդոյին դիտարկում են որպես Ժորդի Ալբային հնարավոր փոխարինողի։
«Բարսելոնան», Ալեխանդրոյից բացի, դիտարկում է նաև «Վալենսիայի» պաշտպան Խոսե Լուիս Գայայի թեկնածությունը։