«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան խոստովանել է, որ իրեն որևէ այլ թիմում չի տեսնում.
«Հիմա ես զգում եմ՝ կարծես ծնունդով Մանչեսթերից եմ: Խոստովանում եմ՝ ինձ որևէ այլ տեղում չեմ տեսնում բացի «Մանչեսթեր Յունայթեդից»: Ես ինձ զգում եմ այնպես, ինչպես այս քաղաքի ցանկացած այլ բնակիչ: Այնտեղ, որտեղ քեզ սիրում և սպասում են, քո տունն է: Ես արդեն երկար տարիներ է՝ այստեղ եմ»,- դե Խեայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում:
31-ամյա դե Խեան 2011 թվականին է դարձել անգլիական ակումբ ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր Մադրիդի «Ատլետիկոյից» 25 մլն եվրոյի դիմաց: ՄՅՈՒ-ի կազմում նա ընդհանուր առմամբ 473 հանդիպման է մասնակցել, որոնցում 504 գոլ է բաց թողել և 163 անգամ դարպասն անառիկ է պահել:
Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: