Հայտնի է դարձել, թե որ ֆուտբոլիստներն են ամենաշատը վաստակել 2021 թվականին (աշխատավարձ, հովանավորչական պայմանագրեր և այլ եկամուտներ)։
Just Jared-ի հրապարակած վարկանիշի համաձայն՝ եկամուտով առաջին տեղում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։ 2021 թվականին նրա եկամուտը կազմել է 125 միլիոն դոլար։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում երկրորդ տեղում է արգենտինացի Լիոնել Մեսսին՝ 110 մլն դոլար եկամուտով։ Բրազիլացի Նեյմարը լավագույն եռյակում է՝ 95 միլիոն դոլար եկամուտով։
Չորրորդը ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն է՝ 43 միլիոն դոլար։ Վարկանիշի հինգերորդ տեղը զբաղեցնում է եգիպտոսցի Մուհամեդ Սալահը։ Անցյալ տարի նա վաստակել է 41 մլն դոլար։
Ցուցակի վեցերորդ հորիզոնականում լեհ Ռոբերտ Լևանդովսկին է (35 մլն դոլար)։ Յոթերորդ տեղում է իսպանացի Անդրես Ինյեստան, ով ևս վաստակել է 35 մլն դոլար։
Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Պոլ Պոգբան (34 միլիոն դոլար), Գարեթ Բեյլը (32 միլիոն դոլար) և Էդեն Ազարը (29 միլիոն դոլար)։