Փետրվարի 13-ին Լոս Անջելես Լեյքերսը NBA-ի կանոնավոր առաջնության խաղում պարտվեց «Գոլդեն Սթեյթին»՝ 115:117։
«Լեյքերսի» խաղացող Լեբրոն Ջեյմսն այս հանդիպմանը վաստակեց 26 միավոր և դարձավ NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողը։
Այժմ Լեբրոնը NBA-ում ունի 44157 միավոր (36526 կանոնավոր առաջնությունում և 7631՝ փլեյ-օֆֆում): Նա գերազանցեց Քարիմ Աբդուլ-Ջաբբարի ռեկորդը, ով իր ակտիվում ուներ 44149 միավորով (38387 + 5762):
Լեբրոնը փլեյ-օֆֆի բոլոր ժամանակների ռմբարկուների առաջատարն է լիգայի պատմության մեջ: