ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր E խմբի առաջատար Խորվաթիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Նիկոլա Վլաշիչը։ Տանտերերը կարողացան մինչ ընդմիջման գնալը հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում աչքի ընկավ Գարեթ Բեյլը։ Երկրորդ կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս ոչ ոքիից հետո Ուելսը վաստակում է 8 միավոր ու դեռևս շարունակում է շանսեր պահպանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։ Խորվաթիան 14 միավոր է վաստակում ու շարունակում է գլխավորել E խմբի մրցաշարային աղյուսակը։
Օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։