«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ Լա լիգայի 23-րդ տուրի հանդիպումը (4-2).
«Մինչ Ալվեշի հեռացումը ամեն ինչ հիանալի էր ընթանում։ Հետո մենք ստիպված եղանք մի փոքր նահանջել: Բայց առաջին 60 րոպեների ընթացքում դա այն Բարսան էր, որին մենք բոլորս ուզում ենք տեսնել:
Մենք շատ լավն էինք ամբողջ կազմով, աշխատեցինք 3-4-3 և 3-5-2 սխեմաներով։ Հեռացումից հետո մենք խուճապի չմատնվեցինք, լավ պաշտպանվեցինք ու մեծ խնդիրների չհանդիպեցինք։
Սիմեոնեն այլ կերպ է հասկանում ֆուտբոլը, քան ես, ուստի մենք տարաձայնություններ ունենք այս առումով: Բայց սա նրա հասցեին քննադատություն չէ։ Նա հիանալի մարզիչ է, շատ բաներ է հաղթել, իսկ ես սկսնակ եմ։ Ես նրան շատ եմ հարգում»,- մեջբերում է Չավիին Marca-ն: