Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթից դուրս մնալու մասին.
«Այս տարի ցանկանում էինք հաղթել բոլոր մրցաշարերում: Հուսով եմ, որ այս պարտությունը մեզ ավելի կուժեղացնի։ Չեմ կարող ասել, որ դա մեր վատագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում։ Խաղը հավասար էր մինչև վերջ»,-մարզչի խոսքերն է մեջբերում marca.com-ը։
Հիշեցնենք, որ մարդիդյան թիմը քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով պարտվեց «Աթլետիկին»: