Մադրիդի «Ռեալը» շարունակում է հավատարիմ մնալ Բրազիլիայում տաղանդների որոնման իր ռազմավարությանը: Նոր թիրախը «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկն է:
«Պալմեյրասը» ցանկանում է 100 միլիոն եվրո գումար վաստակել 15-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից։ Մադրիդի «Ռեալը» բրազիլացիներին ծանուցել է, որ 45 միլիոնից ավելի չեն վճարելու, ժամանակին այդքան վճարել են Վինիսիուսի համար։
Այս պահին Էնդրիկը պրոֆեսիոնալ պայմանագիր չունի։ Նա այն կստանա 16 տարեկանում։ Միաժամանակ, Մադրիդի «Ռեալը» իրավունք չունի ֆուտբոլիստին հրավիրել ակումբ, քանի դեռ չի լրացել ֆուտբոլիստի 16-ամյակը: