ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ժամանակից շուտ է ավարտել մարզումը։
Le Parisien-ը հայտնում է, որ ուրբաթ օրվա մարզման ընթացքում իսպանացի խաղացողը մկանային անհարմարություն է զգացել և ընդհատել մարզումը։ Ռամոսն այսօր չի մարզվել.
Ենթադրվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կարող է բաց թողնել Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ հունվարի 31-ին կայանալիք «Նիցայի» դեմ հանդիպումը։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։