Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի գործակալ Վադիմ Օհանյանը Արարատ Մամբրեյանի հետ զրույցում հաստատել է, որ ֆուտբոլիստը տեղափոխվել է «Աստանա»։
«Կամոյի ծառայություններով բավականին լրջորեն հետաքրքրված էին «Խիմկին» և «Ուֆան», սակայն մի շարք պատճառներով տրանսֆերը չկայացավ։
Հովհաննիսյանը «Աստանայի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։
Լրատվականները նշում էին իսպանական, հունական ակումբների մասին, սակայն ես բանակցել եմ բացառապես ռուսական ակումբների հետ։
Անձամբ Սրջան Բլագոևիչը մեծ ցանկություն ուներ, որպեսզի Կամոն տեղափոխվի «Աստանա»։ Մարզիչը Կամոյին ասել է, որ վերջինս հիմնականում խաղալու է աջ լատերալի դիրքում։
«Կայրաթի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք սպասում էինք, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի, բայց դա տեղի չունեցավ։ Մոտավորապես երկու շաբաթ անց, երբ հասկացանք, որ «սայլը տեղից չի շարժվում», սկսեցինք տարբերակներ փնտրել»,- ասել է Վադիմ Օհանյանը։