Երևանի «Արարատը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ առաջիկա օրերին նախատեսվում է անցկացնել երեք ստոգողական հանդիպում: Հունվարի 22-ին, 14:00-ին Ձորաղբյուրի մարզաբազայում թիմը կհյուրընկալի Գյումրու «Շիրակին»: Հունվարի 26-ին, 14:00-ին «Ուրարտու» մարզահամալիրում կխաղա «Ուրարտուի» դեմ, իսկ հունվարի 29-ին, 13:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ԲԿՄԱ-ի դեմ խաղը:
Հիշեցնենք, որ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի վերսկսման նախնական օրն է փետրվարի 19-ը: Այդ օրը 18-րդ տուրում «Արարատը» կհյուրընկալի «Արարատ-Արմենիային»: