Էստոնիայում ընթացող Գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում այսօր ելույթ է ունեցել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը։
Մեր զույգը 65,58 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղն ու իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին, որը կկայանա վաղը՝ հունվարի 15-ին Էստոնիայի ժամանակով 13։35-ին։
Այսօր ԵԱ Ազատ ծրագրում հանդես կգա Սլավիկ Հայրապետյանը։
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացել են առաջին 20 տեղերը զբաղեցրած զույգերը։