ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այժմ նա ինքնամեկուսացման մեջ է, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպան Խուան Բերնատի և կիսապաշտպան Նաթան Բիտումազալի մոտ։
Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։