Պրեմիեր լիգայի «Էվերթոն» ակումբը հայտարարել է Կիևի «Դինամոյից» ուկրաինացի պաշտպան Վիտալի Միկոլենկոյի տեղափոխության մասին։
Ձախ պաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ «Էվերթոնի» կազմում 22-ամյա Միկոլենկոն հանդես կգա 19 համարով։
Ընդհանուր առմամբ, բոլոր մրցաշարերում Միկոլենկոն «Դինամոյի» կազմում անցկացրել է 132 հանդիպում, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։
2020/21 մրցաշրջանում դարձել է Ուկրաինայի չեմպիոն։ 2019 և 2020 թվականներին Միկոլենկոն դարձել է Ուկրաինայի «Ոսկե տաղանդ» մրցանակակիր։ Նա ազգային հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում։