«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հարձակվող Ռոմելու Լուկակուի խոսքերը, ով ասել է, որ ցանկանում է վերադառնալ «Ինտեր»։ Մանրամասներն՝ այստեղ։
«Նրա խոսքերը մեզ դուր չեկան։ Այն աղմուկ է բերում, որը մեզ պետք չէ։ Բայց մենք չենք ուզում իրավիճակն ավելի ուռճացնել, քան իրականում կա։
Բառերը համատեքստից հանելը և վերնագիր կազմելը շատ հեշտ է:
Ես չեմ զգում, որ նա դժգոհ է, ուստի զարմացած եմ նրա խոսքերից։ Լուկակուի հետ այս հարցը կքննարկենք փակ դռների հետևում», -մեջբերում է գերմանացի մասնագետին Goal-ը։